Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունից այսօր  մեկ քաղաքացի է զոհվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հրետակոծության հետեւանքով 3 լրագրող էր վիրավորվել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են։

Այսպիսով ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց թիվն այս պահի դրությամբ 8-ն է։