ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վատիկանում քննարկել է «որոշ արյունալի բախումներ աշխարհում»: Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին, փոխանցում է Վատիկանի ռադիոն:

Ըստ նրա` դա 45 րոպեանոց «սրտացավ» հանդիպում էր «հարգալից մթնոլորտում»: «ԱՄՆ պետքարտուղարի եւ Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի եւ արքեպիսկոպոս Ռիչարդ Գալագերի բանակցությունների ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Չինաստանի հետ հարաբերությունների մասով: Նրանք անդրադարձել են նաեւ որոշ հակամարտությունների եւ ճգնաժամերի, հատկապես` Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Միջերկրական ծովում: Հանդիպումը տեւել է մոտ 45 րոպե»: