Ռուսաստանն իր սեփական տվյալներն ունի այն մասին, որ Մերձավոր Արեւելքից զինյալները կռվում են Լեռնային Ղարաբաղում, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք ունենք այդ տվյալները, սա այն տեղեկատվությունն է, որը մենք ունենք»,- ասել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին` արդյո՞ք Ռուսաստանը սեփական տվյալներն ունի հատուկ ծառայությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների տեղափոխման մասին

Ինչպես նշել է դիվանագետը, այդպիսի տեղեկատվություն հայտնվել է բազմաթիվ լրատվամիջոցների հրապարակումներում եւ սոցիալական ցանցերում: «Բայց նման մեկնաբանություն անելով, որը երեկ հրապարակվեց ԱԳՆ կայքում` մենք, անշուշտ, ունեինք նաեւ մեր սեփական տվյալները, փաստերը եւ տեղեկատվությունը»,- շեշտել է Զախարովան: