Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ-ը կընդունի ռեկորդային ցածր թվով փախստականներ՝ չնայած ամբողջ աշխարհում տեղահանված անձանց թվի աճին, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:

Առաջիկա 12 ամիսներին երկիր մուտք գործելու թույլտվություն ունեցող փախստականների առավելագույն թիվը կկազմի 15 հազար, եթե վարչակազմի փոփոխություն տեղի չունենա:

Դա չգալիորեն ցածր թիվ է՝ ի տարբերություն անցած տարվա 18 հազարի եւ 100 հազարի, որը գրանցվել է նախագահ Բարաք Օբամայի օրոք:

Պարզաբանելով առաջարկվող նոր թվերը, որոնք պետք է պաշտոնապես հաստատվեն Սպիտակ տան կողմից, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է օգնել տեղահանված անձանց «որքան հնարավոր է իրենց տներին մոտ», քանի դեռ նրանք չեն կարող վերադառնալ: