Հայաստանի ԱԳ նախարարությունը բազմիցս սեւեռել է գործընկերների ուշադրությունը դեպի Թուրքիայի դեստրուկտիվ դիրքորոշումը: Այդ մասին հոկտեմբերի 1-ին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ նախօրեին ՊՆ-ն արդեն հայտնել է թուրք փորձագետների ներգրավվածությունը, մասնավորապես, «Բայրաքթար» ԱԹՍ-ների կառավարման մեջ: Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ 2016 թվականին եւս ադրբեջանական կողմն օգտվել է օտարերկրյա փորձագետների ծառայություններից (այն ժամանակ իսրայելական): Կառավարման կենտրոնը գտնվում է Էրզրումում:

«Թուրքիայի գործողությունները խախտում են տարածաշրջանի կայությունը եւ խոչընդոտում խաղաղ հանրության ջանքերին, որոնք ուղղված են ռազմական գործողությունների դադարեցմանը: Միջազգային հանրությունը կոչ է արել զերծ մնալ այդպիսի գործողություններից, եւ Թուրքիան պետք է ականջալուր լինի դրան: Սիրիայից եւ Լիբիայից դեպի Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխումն ունի հեռո գնացող նպատակներ եւ կունենա աղետալի հետեւանքներ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,-ընդգծել է Նաղդալյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը Թուրքիայի ահաբեկչական քաղաքականության սպասավորն է:

«Կասկած չկա, որ ժամանակին Ադրբեջանի տարածքը կկիրառվի որպես ահաբեկիչների տեղայնացման վայր, եւ տարածաշրջանը կվերածվի արյունահոսության հարթակի: Դա սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության համար, ինչպես նաեւ սպառնում է հարեւան շրջաններին: ՀՀ ԱԳՆ-ն գործադրում է բոլոր ջանքերը մտահոգությունը գործընկերներին ներկայացնելու համար եւ որպեսզի Թուրքիայի գործողությունները ստանան ադեկվատ պատասխան»,-հայտարարել է Նաղդալյանը: Նա նաեւ հայտնել է Ֆրանսիայի եւ Հունաստանի գործընկերների հետ ԱԳՆ-ի հեռախոսազրույցների մասին: