Հոկտեմբերի 7-ին եվրախորհրդարանականները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մասին ԵՄ արձագանքը: Քննարկմանը կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը:

«Քննարկումը կկենտրոնացվի բռնության էսկալացիայի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այսպես կոչված շփման գծում վիճարկելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի առնչությամբ»,-նշված է Եվրախորհրդարանի կայքում տեղադրվեծ հայտարարության մեջ: