Հայաստանի ԱԳՆ-ն չի տիրապետում որեւէ տեղեկություն Ղարաբաղի հարցով հնարավոր հանդիպման մասին: Այդ մասին հոկտեմբերի 1-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե կա արդյոք հանդիպման հեռանկար, առավելեւս համապատասխան առաջարկը հնչեցվել է ռուսական կողմից:

ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ-ից գործընկերների դերը 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի շուրջ եւ ողջունում է միջնորդների կառուցողական մասնակցությունը: «Սակայն այժմ հանդիպման մասին տեղեկություններ մենք չունենք»,-նշել է Նաղդալյանը: