Հայաստանը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խնբի ձեւաչափը՝ որպես միակ ընդունելի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:

Պատասխանելով հարցին այն մասին, որ Վրաստանը հարթակ է տրամադրել երկխոսության համար, եղե՞լ են արդյոք համանման առաջարկներ այլ գործընկերներից, ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ եղել են տարբեր հայտարարություններ: «Հայաստանի ԱԳՆ-ն կապ է պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահող երկրների ղեկավարության հետ: Մեզ համար միակ ընդունելի ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,-նշել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ ներկա պահին աշխատանք է տարվում հրադադարի ուղղությամբ: