Հայաստանն ու Արցախը կանեն ամեն ինչ տարածաշրջանն ապակայունացնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձերը խոչընդոտելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ինչպես 2016 թվականի ապրիլին, այժմ եւս լայնածավալ ագրեսիայից առաջ Ադրբեջանը ստեղծել է համապատասխան ֆոն. քննադատում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, հարցականի տակ է դնում ՄԽ աշխատանքի արդյունավետությունը: Այժմ այդ ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ ամրապնդել Հարավային Կովկասում Թուրքիայի դերը:

«Պետք է փաստել, որ Ադրբեջանը վերածվում է թուրքական պրոքսի-պետության: Հայաստանն ու Արցախը կանեն ամեն ինչ տարածաշրջանն ապակայունացնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձերը խոչընդոտելու համար»,-ամփոփել է Աննա Նաղդալյանը: