ԱՄՆ-ն չի ողջունում ղարաբաղյան հակամարտության ինտերնացիոնալացումը։ Մենք կարծում ենք, որ երրորդ կողմերը պետք է հեռու մնան։ Fox News-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ մեկնաբանելով հարցն այն մասին, թե ենթադրություններ կան այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության ներկայիս էսկալացիան արտաքին խաղացողների սադրանքն է։

«Մենք կրակի դադարեցման կոչ ենք անում։ Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերը նահանջեն»,- ասել է նա՝ հայտնելով, որ ԱՄՆ-ն խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ եւ խնդրել անել հենց դա։ «Մենք հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կհասկանան, որ բռնությունը չի լուծի գոյություն ունեցող հակամարտությունները։ Երրորդ կողմերի՝ այլ երկրների միջամտությունը իրավիճակը միայն կխորացնի»,- ասել է նա։