«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանություններին սկսել է անհանգստացնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աճող ռեյտինգը, եւ սպասվում է, որ առաջիկայում այդ ռեյտինգն «իջեցնելուն» ուղղված քայլեր են ձեռնարկվելու։

Այդ թվում՝ նրան մղելու են որոշ քայլեր կատարել, որոնք կնվազեցնեն նրա այս օրերի կոնսոլիդացնող, համախմբող, պայքարող ուժերի կազմակերպչի դերակատարումը, որ նրա ֆոնին հայաստանյան իշխանությունները հետին պլան չմղվեն։

Շատերը սպասում են՝ տեսնեն Արցախի նախագահը կգիտակցի՞, որ իրեն մղում են նման քայլերի, ձեռնպահ կմնա՞ դրանցից, թե՞ կուլ կտա այդ խայծը եւ կկորցնի այս օրերին շահած թանկ դիվիդենտները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում