Կովկասում եւ Միջերկրական ծովում տարածաշրջանային լարվածությունն ուժգնացնելու գործում Թուրքիայի դերը վատ ավարտ կունենա երկրի համար, հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը, հաղորդում է Arab News-ը:

«Թուրքիան բախվում է բազմաթիվ տարաձայնությունների տարածաշրջանում գերտերությունների հետ, որոնք լավ ավարտ չեն ունենա Թուրքիայի եւ դրա ղեկավարության համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջամտում է Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի եւ Լիբիայի գործերին: Էրդողանը նաեւ միջամտել է Կովկասի գործերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բախվել Հունաստանի եւ Կիպրոսի հետ, ու հարձակվել արեւելյան Միջերկրական ծովի գազային գորտիներին, ինչը ստիպել է այնպիսի մեծ եւ ազդեցիկ երկրին, ինպես Ֆրանսիան է, ուղարկել կործանիչներ եւ ավիակիր դեպի Կիպրոս: Անգամ Իտալիան, որն ընդունել է բազմաթիվ թուրքական դիրքորոշումներ, նահանջել է դեպի Ֆրանսիան: Այժմ բոլորն ասում են Էրդողանին, որ նրա գործողությունները կպատժվեն»,-նշել է Աբուլ Գեյթը:

«Ինձ զայրացնում է, որ սիրիացիներն օգտագործվում են որպես վարձկաններ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից տարվող պայքարում… Շատ տխուր է, որ սիրիացի վարձկաններն օգտագործվում են Էրդողանի կողմից Թուրքիայի հետ կապ չունեցող գործերում»,-ասել է Աբուլ Գեյթը: