Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության  նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի ուշ նա եւս երկու գրառում է կատարել` տեղեկացնելով, որ հրթիռակոծվում է նաև Շուշին:

«Դուք այլ բանի ընդունակ չեք բացի քաղաքներին հարվածելը, ձեր կռիվը մենակ կարողանում եք տալ խաղաղ բնակիչների հետ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը: