Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում են ադրբեջանական ոչնչացված նավթամթերքի բազան և Ջաբրայիլից փախուստի դիմող ստորաբաժանումները։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրել էր, որ հայկական կողմը ոչնչացրել է 3 բրիգադ. «Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա»։