Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին դեռ խոսք չկա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ցանկացած շփում, որը կօգնի կարգավորել իրավիճակն ու այն դուրս բերել ուղիղ զինված բախումների փուլից, կարող է միայն ողջունելի լինել: Այժմ նման հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին: