Բարձր մակարդակի հանձնաժողովի նիստի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որը Ռուսաստանին, Ղազախստանին եւ Հայաստանին թույլ կտա վերացնել լարվածությունը հայկական համարներով ավտոմեքենաների ձեւակերպման հարցում: Այս մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

Ըստ նրա` հանձնաժողովն իր վերահսկողական լիազորությունների շրջանակներում կարողացել է որոշակի հիմքեր մշակել` ազգային մակարդակում որոշումներ կայացնելու համար:

«Ես ոչ դեպքում կասկածի տակ չեմ առնում գնորդների պարտաճանաչությունը, բայց միեւնույն ժամանակ չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Հանձնաժողովն Իր իրավասության տեսանկյունից արել է ամեն ինչ, որպեսզի իրավիճակը կարգավորող ազգային որոշումները շատ նման լինեն: Այսօր «գնդակն» այս խնդրի կարգավորման համար պատասխանատու ազգային մարմինների դաշտում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ղազախստանի քաղաքացիները մինչ վերջերս տեխնիկական կանոնակարգերի պահանջների եւ բարձր գների անհամապատասխանության պատճառով բախվում էին իրենց երկրում հայկական համարներով ավտոմեքենաների գրանցման խնդրին: 2020-ի սեպտեմբերին Ղազախստանում այդպիսի ավտոմեքենաների գրանցման ժամկետը երկարաձգվեց մինչու հաջորդ տարվա մարտի 1-ը: Նույն խնդրին բախվել են նաեւ հայկական ավտոմեքենաներ ներմուծող ՌԴ քաղաքացիները: