Մոսկվայում արդեն գրեթե հինգ ժամ ընթանում են բանակցություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյխուն Բայրամովի միջեւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ:

Համաձայն միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը: Լրագրողները ենթադրել են, որ Ջեյխուն Բայրամովի դեսպանը գնացել է դեսնապատուն անհրաժեշտ զանգերը կատարելու համար:

Առաջիկայում բանակցությունները կվերականգնվեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հակամարտության գոտում, հումանիտար նկատառումներից ելնելով՝ զոհվածների դիերն ու գերիներին փոխանակելու նպատակով:

Ռուսաստանի ԱԳՆ միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները»,-նշված է ՌԴ նախագահի ուղերձում: