Ալիեւը հայտարարել էր, որ իբր գրավել են Հադրութը, սակայն հրադադարից առաջ հասկացել էր, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, դրա համար վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբորի 11-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հաստատել են պատրաստված ստորաբաժանումներ, վարձկաններ, այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր: Մեր ինֆորմացիայով ձեւավորել են դիվերսիոն խումբ, որի նպատակը դիվերսիան չի եղել: Նպատակը եղել է ժամերի ընթացքում գրավել Հադրութ քաղաքը: Այդ խմբերին հաջողվել է մտնել Հադրութ ու Հադրութի մոտակա տարածք, առաջին փուլում իրականացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Սակայն մեզ հաջողվել է վերադասավորվել ու այսօր Հադրութի վարչակազմի ղեկավարը գտնվում է վարչակազմի շենքում: Րոպեներ առաջ եմ խոսել իր հետ»,- ասաց Արայիկ Հարությունյանը: