Արգենտինայի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ անցկացրել են բողոքի ցույց շաբաթ Բուենոս Այրելում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտին, հաղորդում է France 24-ը: Ակցիայի մասնակիցների ձեռքում Հայաստանի եւ Արցախի դրոշներն էին:

Նրանք անցկացրել են քայլերթ Ադրբեջանի դեսպանատնից մինչեւ Թուրքիայի դեսպանատուն՝ վանկարկելով «Ո՛չ ահաբեկչությանը» եւ «Խաղաղություն Հայաստանում ու Արցախում»: Նշվում է, որ քայլերթին հիմնականում մասնակցել են երիտասարդները: Ակցիայի ընթացքում հնչել է հայկական երաժշտություն: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Թուրքիայի դեսպանատան մոտ:

Արցախում պատերազմի մասին իրենց կարծիքն են արտահայտել ցույցի մասնակիցները: Դիանա Դեր-Գաբրիելյանի խոսքով՝ նրանց պայքարն ուղղված է ոչ թե Ադրբեջանի ժողովրդի դեմ, այլ ի աջակցություն Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը: Ակցիայի մյուս մասնակից՝ 35-ամյա իրավաբան Գաբրիել Կամակյանը հայտարարել է, որ Արցախը միշտ պատկանելու է հայերին, որոնք ապրել են այդ տարածքում ավելի քան երեք հազարամյակ: