Հանրապետության տարածքում՝հոկտեմբերի 11-ի ցերեկը և 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի ցերեկը և 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 11-ի ցերեկը և 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ::

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +23+25:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+21,

Լոռիում  գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +20+24,

Տավուշում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+24,

Արարատում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+25,

Արմավիրում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+25,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+21,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+20,

Արցախում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +17+21 (հովիտներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+26):