Հոկտեմբերի 13-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ: Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա: 

NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը` +22 +24:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +1+6, ցերեկը` +17+21,

Կոտայքի լեռներում գիշերը` +1+6, ցերեկը` +17+21,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +8+10, ցերեկը` +20+22,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +1+6, ցերեկը` +17+21,

Լոռիում գիշերը` +5+10, ցերեկը` +17+22,

Տավուշում գիշերը` +9+14, ցերեկը` +19+23,   

Արագածոտնի լեռներում գիշերը` +1+6, ցերեկը` +17+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +8+10, ցերեկը` +22+24,

Արարատում գիշերը` +5+9, ցերեկը` +22+24,  

Արմավիրում գիշերը` +5+9, ցերեկը` +22+24,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` +1+6, ցերեկը` +17+21,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +5+9, ցերեկը` +22+24,

Սյունիքի հովիտներում գիշերը` +10+13, ցերեկը` +20+24,  

Սյունիքի նախալեռներում գիշերը` +2+7, ցերեկը` +16+20,

Լեռնային Ղարաբաղ գիշերը` +2+7, ցերեկը` +17+20 (հովիտներում գիշերը` +10+13, ցերեկը` +20+24):