Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն սուր քննադատության է ենթարկել Թուրքիային` խոսքի ազատության սահմանափակման համար այն բանից հետո, երբ իր թուրք պաշտոնակիցը ջախջախել է Ստոկհոլմի քաղաքականությունը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

Ան Լինդեի կողքին կանգնած` Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նախատել է շվեդ նախարարին` Թուրքիային կոչ անելով զորքերը դուրս բերել Սիրիայից, եւ, ի միջի այլոց, մեղադրել է Շվեդիային քուրդ զինյալներին աջակցելու մեջ, ինչպես նաեւ լռության համար միգրանտներ նկատմամբ Հունաստանի կողմից ենթադրյալ «վատ վերաբերմունքի» կապակցությամբ:

Լինդեն պատասխանել է Չավուշօղլուի նախատինքին` ասելով. «Ես ձեր հյուրն եմ: Ես այստեղ չէի բանավիճի»: «Ես պարզապես հուսով եմ, որ Թուրքիայում բոլորը հնարավորություն կունենան նույնքան անկեղծորեն արտահայտել իրենց կարծիքը, ինչպես Դուք` նախարար»,- ասել է նա:

Դա նուրբ քողարկված հղում էր Թուրքիայի քննադատվող գործունեւությանը խոսքի ազատության ոլորտում, այդ թվում` բազմաթիվ լրագրողների եւ քրդամետ քաղաքական գործիչների ձերբակալություններին: