Զոհվածների մարմինների, քաղաքացիական զոհերի գլխատումը թշնամու կողմից իրականացվող հատուկ ռազմավարություն է։ Այս մասին Ֆեյսսբուքի իր էջում գրել լրագրող, հասարակական գործիչ Բորիս Մուրազին։

«2014 թվականին, երբ ԻՊ-ը (Իսլամական պետությունը՝ NEWS.am) պետք է հարձակվեր Շանգալի վրա, դրանից մի քանի ամիս առաջ սկսեցին այդ մարզում սոցցանցերի տարբեր էջերում տարածել մարդկանց գլխատման տեսանյութեր։ Դա բերեց նրան, որ երբ Շանգալի եզդիները, որոնք զինված չէին՝ լսեցին ԻՊ-ի հարձակման մասին գլխապատառ փախան, քանի որ որևէ մեկը չի ուզում գլխատված լինել։ Այնինչ, եթե մնային անգամ քարերով կարելի էր դրանց գլուխները ցխել։ ԻՊ-ին հաջովեց 1200 ավտամատավորով գրավել մի մեծ մարզ», գրել է Բ.Մուրազին։

Հանրային գործիչը հորդորում է իշխանություններին ժամանակավոր արգելափակել սոցցանցերը՝ թշնամու մտադրությունները խափանելու համար։ 

«Ազերիները ակտիվ աշխատում են սոցցանցերի մեր տիրույթում, ուստի խնդրում եմ իշխանություններին որոշ ժամանակ փակել սոցցանցերը, որպեսզի թշնամին չկարողանա խուճապի սերմեր ցանել»,-գրել է նա։

Զոհվածների մարմինների, քաղաքացիական զոհերի գլխատումը հատուկ ռազմավարություն է, որ իրականացվում է թշնամու կողմից։ 2014...

Опубликовано Boris Murazi Четверг, 15 октября 2020 г.