Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաեւ սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան կարեւոր են, որքան սահմանին տեղի ունեցող մարտերը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մսնավորապես, նշել է. «Այսօր պետական հիմնարկներից բացի, որոնք օր ու գիշեր չունեն, (ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՊՆ, ԱԳՆ լրատվական ծառայությունները) արդեն, տարբեր թիմեր միավորվելով, կամ առանձին նախաձեռնություններով հանդես գալով, իրականացնում են հսկայական աշխատանք մեդիա բոլոր ուղղություններով։

Վստահեցնում եմ, որ տեղեկատվական պայքարը նույնչափ կարեւոր է եւ այստեղ եւս մենք պետք է հաղթենք՝ միասնական աշխատելով։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Armenian Social Media Army թիմին, ի դեմս  Հակոբ Հակոբյանի, որոնք հենց ինձ հետ անմիջական կապի մեջ ապահովում են տեղեկատվական թիկունքը։ Բոլորիցդ շնորհակալ եմ։ Այլ թիմեր էլ կան, բոլորին հերթով անդրադառնալու եմ, եթե համաձայնեք»:

Առաջնագծի թեժ մարտերին զուգահեռ, թեժ մարտեր են ընթանում նաև սոցիալական մեդիայի տարբեր տիրույթներում, որոնք նույնքան...

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Пятница, 16 октября 2020 г.