Մարոնիտ կաթոլիկ եւ Ուղղափառ եկեղեցիների առաջնորդները ներկայացել են առանձին քարոզներով, որոնց շրջանակում կոչ արել Լիբանանի առաջնորդներին դադարել հետաձգել բանակցությունները կառավարություն ձեւավորելու շուրջ՝ մեղադրելով ստեղծված ֆինանսական ճգնաժամի եւ քաղաքական փակուղու կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Պատրիարք Բեչարա Բուտրոս Ռայը Բեյրութում քայլերթի հաջորդ օրը ելույթ է ունեցել՝ ի նշան երկրում բողոքի ցույցերի հիշատակին:

«Ձեռքերդ քաշ՛եք կառավարությունից եւ ազատե՛ք այն: Դուք պատասխանատու եք երկիրն ամբողջապես պարալիզացնելու համար՝ ի լրումն կորոնավիրուսի համավարակի հետեւանքների»,-նշել է պատրիարքը:

Իր հերթին Հունական Ուղղափառ եկեղեցու ղեկավար Էլիաս Աուդին նույնպես քննադատել է երկրի քաղաքական էլիտային:

«Կոչ եմ անում ձեզ խղճով վարվել, առաջնորդներ… Եղեք պարկեշտ եւ ականջալուր եղեք ձեր ժողովրդի ցավին»,-նշել է արքեպիսկոպոս Աուդին:

Ավելին, Լիբանանի երկրի խոշորագույն քաղաքական կուսակցությունները հայտարարել էին, որ չեն սատարում Սաադ ալ Հարիրիի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում:

Հարիրին, որը հեռացել էր Լիբանանի կառավարության ղեկավարի պաշտոնից ընթացիկ տարվա հոկտեմբերին ամբողջ երկրում անցկացված բողոքի ցույցերի պատճառով, հայտարարել է, որ պատրաստ է դառնալ վարչապետ բարեփոխումներն իրականացնելու համար, որոնք առաջարկել է Ֆրանսիան՝ որպես այդքան անհրաժեշտ միջազգային օգնությունն արգելաբացելու միջոց:

Սակայն Հարիրիին, որն առավել նշանակալի մահմեդական քաղաքական գործիչն է երկրում, չի հաջողվել ստանալ երկու հիմնական քրիստոնեական կուսակցությունների՝ «Ազատ հայրենասիրական շարժման» եւ «Լիբանանյան ուժերի» աջակցությունը: