Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի պայմանավորվածությունն ու անցել հարձակողական գործողությունների: Այդ մասին հոկտեմբերի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ հյուսիսում հակառակորդի բոլոր փորձերը պսակվում են անհաջողությամբ, ադրբեջանական ուժերը հետ են շպրտվել: «Հարավում հակառակորդը երկու ուղղություններով եւս անցել է հարձակողական գործողությունների:

Ուղղություններից մեկում հայկական կողմից հուժկու հրետակոծության ենթարկվելով՝ հակառակորդը հետ է շպրտվել՝ կորցնելով ռազմատեխնիկա եւ զինամթերք: Մեկ ուրիշ ուղղությամբ կան որոշակի տեղաշարժեր, սակայն պետք է հաշվի առնել, որ սա 5-րդ սերնդի պատերազմ է եւ այստեղ մեկ դիրքի կամ բարձունքի գրավումը չի կարելի հաղթանակ անվանել, քանի որ իրավիճակը շատ արագ փոխվում է:

20:30-ի դրությամբ խոցվել է հակառակորդի 9 ԱԹՍ, որոնցից երկուսը՝ Հայաստանի տարածքում: Մարտերը շարունակվում են: Հատկապես դաժան մարտեր են տեղի ունենում հարավում»,-նշել է Հովհաննիսյանը: