Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում բացատրել է՝ ինչու դեռեւս չի ներկայացվել ապացույց, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է հայկական Սու-25-ը:

«Այդպիսի ներկայացումները չեն արվում լրագրողական կամ հանրային մակարդակում: Եկեք հիշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրն Ադրբեջանում եւ ինչո՞ւ է այն պատերազմում Ղարաբաղում: Հարց է՝ ՆԱՏՕ-ն Թուրքիային կանաչ լո՞ւյս է տվել: Կամ ՆԱՏՕ-ի խարտիան թո՞ւյլ է տվել միության անդամներին օգտագործել սպառազինություն եւ տեխնոլոգիաներ, որոնք պատկանում են միությանը կամ որոնք ստեղծված են ՆԱՏՕ-ի կողմից երրորդ երկրներում, ներքաշել մարդկանց, որոնք անցել են զորավարժություններ ՆԱՏՕ-ի շրջանակում:

Եթե խոսենք այն F-16-ի մասին, ապա առաջին փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՆԱՏՕ-ի հասցեին: Պետք է պարզաբանումներ ստանալ՝ տվե՞լ է արդյոք միությունը կանաչ լույս Թուրքիային, որ զբաղվի իր ներկայիս գործունեությամբ: Խոսքը ոչ միայն F-16-ի մասին է: Թուրքական «Բայրաքթար» հիմնական դրոնն ամեն օր ինտենսիվ օգտագործվում է ռազմաճակատում, սակայն խաղաղ բնակիչների դեմ: Դա ՆԱՏՕ-ի պրոդուկտ է, որի առանձին տարրերը ստեղծվել են ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում»,-նշել է նա: