Նախօրեին Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով ընդլայնել միջանկյալ որոշման շրջանակը եւ այն, բացի քաղաքացիական անձանցից, տարածել նաեւ գերիների վրա: Այս մասին հոկտեմբերի 19-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ավելի վաղ Հայաստանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով միջանկյալ որոշում կայացնել Արցախի դեմ ագրեսիա իրականացրած Ադրբեջանի վերաբերյալ: Այնուհետեւ Հայաստանը նախաձեռնել էր որոշումը տարածել Թուրքիայի վրա՝ որպես Ադրբեջանի մեղսակից: Չնայած Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի կողմից որոշումը Թուրքիայի վրա չտարածելու մասին ՄԻԵԴ-ին ուղղված անձնական նամակին, թուրքական կողմի խնդրանքը մերժվել էր:

Հաշվի առնելով գերեվարված հայերի անարգանքի եւ մահապատժի սարսափելի կադրերը, որոնք հայտնվել են սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում, այդ թվում` հայերի կտրված գլուխների հետ ադրբեջանցի զինվորների կեցվածքը, Երեւանը դիմել է ՄԻԵԴ` որոշումը, բացի քաղաքացիական անձանցից, գերիների եւ եւ այլ ձերբակալվածների վրա տարածելու խնդրանքով: Մենք շուտով դատարանի պատասխան ենք ակնկալում եւ հույս ունենք դրական պատասխանի, նշել է Կիրակոսյանը: Համապատասխան փաստերը կներկայացվեն ՄԻԵԴ: