Ֆրանսիայի իշխանությունները կհրապարակեն կրոնական եւ քաղաքական թեմաներով ծաղրանկարների ընտրանի՝ ահաբեկչի կողմից ուսուցչի սպանությունից հետո: Այս մասին հայտարարել է ֆրանսիական շրջանների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Ռենո Մյուզելիեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հայտնել է, որ ծաղրանկարների ստեղծման աշխատանքին կմիանա Ֆրանսիայի ազգային կրթության նախարարությունը: Նպատակն է ապահովել  բոլոր դպրոցներում տվյալ բրոշյուրի տարածումը: Նրա խոսքով՝ այդ ժեստով ցույց կտան հանրապետության արժեքներն ու դրանց պահպանումը, եւ որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի խաղաղ եւ ազատ:

Ասոցիացիայի նախագահը նշել է, որ հարձակում գործած անձը 18 տարեկան էր, եւ դա մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե ինչ կարեւոր դեր են խաղում դպրոցն ու ուսուցիչները: