Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի համար «շատ տհաճ անակնկալ» է դարձել Միջերկրական ծովում Թուրքիայի հերթական սադրանքը. Թուրքիան Oruc Reis նավը կրկին ուղարկել է հունական Կաստելորիզո կղզի:

Չնայած դրան՝ Մասսը նշել է, որ «այս փուլում դիվանագիտությունից հրաժարումը այն ճոխությունը չէ, որը մեզ կարող ենք թույլ տալ»: Նրա խոսքով՝ դեկտեմբերը, ըստ էության, վերջնաժամկետն է, եւ մինչ այդ Անկարան պետք է որոշի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքականությունը: Այդ համատեքստում, նրա խոսքով, ԵՄ-ը հստակ որոշել է, որ պատժամիջոցները «դիվանագիտական գործիքակազմի» մասն են:

«Դա շատ տհաճ անակնկալ էր: Այդ հապճեպ աաէսկալացիան եւ էսկալացիան դժվար է հասկանալ, եւ այն տանում է դեպի փակուղի:Ես հասկանում եմ բոլորի հիասթափությունն ու զայրույթը, սակայն դրանք ամենավատ խորհուրդն են դիվանագիտության մեջ: Մենք պետք է կենտրոնանանք մեր ռազմավարական շահերի վրա եւ գործենք համապատասխանաբար: Ահա թե ինչու այս փուլում դիվանագիտությունից հրաժարումը այն ճոխությունը չէ, որը մեզ կարող ենք թույլ տալ»,-ասել է նա Kathimerini-ի հետ զրույցում:

Պատասխանելով հարցին, թե ինչու է Գերմանիան դեմ հանդես եկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն, Մաասն ասել է. «Երբ մենք դեղամիջոց ենք ընդունում, միշտ կարդում ենք ցուցումները, խուսափում ռիսկերից եւ կողմնակի էֆեկտներից…Նույնը պատժամիջոցների դեպքում…դրանք մեր դիվանագիտական գործիքակազմի մասն են, սակայն պետք է զգուշությամբ կիրառել: Դա կախված է Անկարայից: Մենք նշմարել ենք հստակ ուղի եւ մինչ դեկտեմբեր որոշում կկայացնենք»: