Կանադայի եւ Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի ցամաքային սահմանները փակ կլինեն մինչեւ նոյեմբերի 21-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը:
Այդ երկարաձգումը կապված է նրա հետ, որ ԱՄՆ-ը մնում է կորոնավիրուսից աշխարհում ամենատուժած երկրներից մեկը:
«Որպեսզի հետագայում եւս սահմանափակվի կորոնավիրուսի տարածումը, Կանադայի եւ Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի ցամաքային սահմանները փակ կլինեն մինչեւ նոյեմբերի 21-ը: Մենք սերտորեն համագործակցում ենք Մեքսիկայի եւ Կանադայի հետ, որպեսզի որոշենք անվտանգության չափորոշիչները, թուլացնենք սահմանափակումներն ու աջակցենք մեր սահմանամերձ համայնքներին»,-ասել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չադ Վուլֆը: