ԱՄՆ-ը չպետք է F-35 կործանիչներ վաճառի Կատարին` իսլամիստական խմբավորումների եւ Թուրքիայի հետ երկրի կապերի պատճառով, գրում են վերլուծաբանները Jerusalem Post-ի իրենց հոդվածում:

Կատարը F-35 անտեսանելի կործանիչներ գնելու պաշտոնական հայտ է ներկայացրել ԱՄՆ-ին, հոկտեմբերի 7-ին հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Սակայն Կատարի կապերը «Մուսուլման եղբայրներ»-ի, Թուրքիայի եւ Իրանի հետ արդեն նրան ավելի շատ խնդիր են դարձնում, քան գործընկեր ԱՄՆ-ի եւ մեր տարածաշրջանային դաշնակիցների, այդ թվում` Իսրայելի համար: Դոհային պետք է զրկեն ամենաժամանակակից մարտական ինքնաթիռ գնելու իրավունքից»,- կարծում են Ամերիկայի հրեական ազգային անվտանգության ինստիտուտի (JINSA) արտաքին քաղաքականության բաժնի տնօրեն Ջոնաթան Ռուհեն եւ JINSA-ի արտաքին քաղաքականության հարցերով վերլուծաբան Արի Չիկուրելը:

Վերլուծաբանների կարծիքով, Թուրքիայի աջակցությունը իսլամիստական խմբավորումներին խթանում է Մերձավոր Արեւելքում հակամարտությունների ապակայունացումը:

«Միջերկրական ծովի արեւելքում նրա օֆշորային էներգիայի աղբյուրների անխոհեմ եւ ապօրինի արդյունահանումը կարող է հանգեցնել զինված բախման Հունաստանի եւ ՆԱՏՕ-ի այլ անդամների հետ»:

Վաշինգտոնը պետք է հստակ ազդանշան տա, որ «այլեւս չի հանդուրժի մտացածին դաշնակիցներին, որոնք տարածաշրջանային հակամարտությունների երկու կողմերում էլ խաղում են»,- ասում են նրանք՝ վկայակոչելով Անկարայի եւ Դոհայի կողմից ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումը:

ԱՄՆ-ը բազմիցս նախազգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, որն ակտիվացրել է մի համակարգ, որը Վաշինգտոնի եւ արեւմտյան դաշնակիցների խոսքերով, կարող է սպառնալ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին, եւ երկրին արդեն հանել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության եւ գնումների ծրագրից: