Արցախի պաշտպանության բանակը շարունակում է տեսանյութեր հրապարակել հայրենիքի պաշտպանության առաջնագծի զինվորներից։

Զինվորների ոգին մարտական է, տրամադրությունը՝ բարձր։

«Մեր պայքարը միշտ էլ եղել է ազատագրական։ Հայոց ազգը միշտ փայլել է ոչ միայն իր հոգեւոր գանձերով, իր հերոսներով, այլ նաեւ իր ազատագրական պայքարով։ Հայ ազգը երբեք նվաճողական պատերազմ չի վարել։ Մեր գործն արդար է, դա է մեզ պարտավորեցնում, որ մենք հաղթենք»,- ասում է զինվորներից մեկը։

«Մեր սահմանը միշտ կայուն է, միշտ մեր տղաների կողքին ենք։ Ես ձեզ խոստանում եմ՝ հաղթելու ենք այս պատերազմում։

Ջարդուխուրդ ենք անում հակառակորդին, առանց խուճապի մատնվելու, առանց դուխներս գցելու»,- նշում ենք զինվորները։