NASA-ն Լուսնի վրա պատմության մեջ առաջին 4G բջջային ցանցը ստեղծելու համար ընտրել է Nokia-ին: ԱՄՆ-ում ընկերության արդյունաբերական հետազոտությունների Bell Labs ստորաբաժանումը իր սարքավորումներն է առաջարկում NASA-ին՝ 2022-ի վերջին գործարկման նպատակով լուսնային ցանց ստեղծելու համար:

Իր Artemis ծրագրի շրջանակներում NASA-ն նախատեսում է մինչեւ 2024 թվականը տիեզերագնացներ ուղարկել Լուսին, ինչին կհաջորդի մինչեւ 2028 թվականը մարդու «կայուն» ներկայությունը այնտեղ:

Nokia-ն հայտարարում է, որ իր 4G ցանցը տիեզերագնացներին հնարավորություն կտա իրականացնել մի շարք գործողություններ, ներառյալ ձայնային եւ տեսազանգեր, կարեւոր տվյալների ուղարկում եւ օգտակար ներբեռնումների իրականացում: Ի վերջո, ընկերությունը նախատեսում է նաեւ 5G-ն գործարկել Լուսնի վրա:

CNN-ը հաղորդում է, որ Bell Labs-ը ծրագրի համար 14,1 միլիոն դոլար է ստացել: