Հոկտեմբերի 19-ի առավոտից կատաղի մարտերը հյուսիսում ու հարավում շարունակվել են: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հյուսիսում մի քանի գրոհներից հետո թշնամին հետ է շպրտվել: Հարավում կատաղի մարտերից հետո կողմերի դիրքերում էական փոփոխություններ չկան: Երեկոյան մարտերի ուժգնությունը փոքր-ինչ նվազել է: Կորուստների մասին ավելի ուշ կտեղեկացվի: