Ֆրանսիացի օրենսդիր Վալերի Բուայեն Սենատին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ կներկայացնի:

«Դիմակայել Ադրբեջանի հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա՝ նշանակում է նաեւ Եվրոպայում թուրքական իսլամի տարածման դեմ հանդես գալ: Այս շաբաթ ես Սենատին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու եւ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողությունները դատապարտելու առաջարկ կներկայացնեմ»,- Facebook-ի իր էջում գրել է նա: