Թուրքիայի Անթալիա նահանգում հոկտեմբերի 19–ին ուժեղ քամին ու կարկուտը մեծ վնասն են հասցրել։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, մզկիթի մինարեթներ, շրջել կանգառները, վնասել  շենքերի պատուհանները։

Ուժեղ քամու հետեւանքով շրջված կանգառներից մեկի տակ մի կին է մնացել, որի կյանքը բժիշկները չեն կարողացել փրկել։

Նշվում է, որ ուժեղ քամու հետեւանքով կա նաեւ  վնասվածքներ ստացած 5 քաղաքացի։