ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի պետության ղեկավարի պաշտոնի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ բանավեճին, չնայած բանավեճի նոր պայմաններն անարդար է համարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նորամուծության համաձայն՝ մասնակիցներից մեկի բարձրախոսն անջատված է լինելու նրա ընդդիմախոսին հատկացված 2 րոպեի ընթացքում՝ հաղորդավարին պատասխանելու համար։ Գործող նախագահի եւ նրա մրցակցի բարձրախոսները երեկոյի ընթացքում անջատվելու են ընդհանուր առմամբ 6 անգամ։ Այն բանից հետո, երբ քաղաքական գործիչները կավարտեն 6 թեմաներից յուրաքանչյուրով շարադրել իրենց դիրքորոշումը դրա համար հատկացված է 2-ական րոպեում, հաղորդավարը թույլ կտա նրանց սկսել բանավեճը։

«Ես մասնակցելու եմ։ Միայն թե կարծում եմ, որ սա շատ անարդար է,- ասել է Թրամփը երեկ երեկոյան Սպիտակ տան մամուլի ծառայությունից ուղեւորության ժամանակ իրեն ուղեկցողին։ - Կմասնակցեմ, բայց դա շատ անարդար է, որ նրանք [նախագահական բանավերճերի անկախ հանձնաժողովը] փոխել են [բանավեճերի] թեմաները, եւ կրկին մեզ մոտ կլինի բացարձակապես կողմնակալ [հաղորդավար]»։

Ընթացիկ նախագահական ընտրարշավի շրջանակում բանավեճերի առաջին ռաունդը տեղի էր ունեցել սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայո նահանգ)։ Երկրորդ ռաունդը չեղարկվել էր կորոնավիրուսով Թրամփի վարակվելու պատճառով։

Նախագահական ընտրություններից առաջ վերջին հեռուստաբանավեճը նախատեսված է հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսի նահանգ)։