Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքն այսօր աճել է միջինում 3 տոկոսով: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Վերլուծաբանների կարծիքով՝ կրիպտոարժույթի գինը շուտով կարող է նվազել, հաղորդում է «Փրայմ»-ը:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը թանկացել է 2,9%-ով՝ կազմելով մինչեւ 11 760 դոլար: Binance բորսայում այն աճել է 3,06%-ով՝ կազմելով մինչեւ 11 789 դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ամբողջ գլոբալ շուկայի գրեթե 59,6%-ը: