Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության ֆոնին հրապարակված կադրերը, փոխանցում է IRNA-ն:
Խոսքը տեսանյութում հայտնված հայ ռազմագերիների գլխատման եւ գնդակահարման փաստերի, ինչպես նաեւ քաղաքացիական թիրախների դեմ հարվածների փաստերի մասին է:

Նրա խոսքով` Իրանը չի ընդունում գլխատումները կամ հարձակումները քաղաքների եւ անմեղ մարդկանց վրա: Նա երկու կողմերին էլ կոչ է արել հետեւել միջազգային կանոններին: