«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները կառավարության շենքում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները Կառավարության շենքում են, բայց արդյո՞ք հանդիպում կա, թե՞ ոչ, չեմ կարող ասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով հարցին, թե վարչապետն այս պահին «Իմ քայլը» խմբակցության հետ է հանդիպո՞ւմ։

«Պարբերաբար նման հանդիպումներ լինում են, արտառոց դեպք չի։ Սա հերթականներից է,  նախկինում էլ է եղել, բայց այնպիսի արտառոց հանդիպում չէ՝  ինչպիսին է օրինակ,  արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը»,- նշեց Մանե Գևորգյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետն այսպր հանդիպում է ունեցել Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ: նախօրեին էլ մի շարք արտախորհրդարանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետականը, փակ քննարկման ձևաչափով հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի այդ, երեկ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ: