Հոկտեմբերի 21-ին Իրանում կմեկնարկեն հակաօդային պաշտպանության ուժերի` Modafean Aseman Velayat (վելայաթի երկնքի պաշտպաններ) կոդային անունը կրող զորավարժությունները, հաղորդում է Mehr-ը:

Բրիգադային գեներալ Գադեր Ռահիմզադեն հայտնել է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել հակաօդային պաշտպանության հնարավորությունների մարտական ​​պատրաստվածությունն ու սիներգիան:

«Զորավարժությունները կանցկացվեն Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների, ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ` երկրի հակաօդային պաշտպանության հենակետի օպերատիվ վերահսկողության ներքո, իրական մարտին մոտ միջավայրում, երկրի կեսից ավելին ընդգրկող տարածքում»,- հավելել է նա:

«Զորավարժությունների ընթացքում, որոնք իրականացվելու են Զինված ուժերի հակաօդային պաշտպանության, տարբեր ներքին հրթիռային համակարգերի, ռադարների, հետախուզական տեղեկատվական համակարգերի համակարգման նպատակով համատեղ ցանցային օպերացիայի տեսքով, ՀՕՊ հենակետի օպերատիվ ղեկավարման եւ հսկողության ներքո պայքար կկիրառվի փոքր, միջին, հեռահարության բոլոր տեսակի օդային սպառնալիքների դեմ: Բացի այդ, այս զորավարժություններում առաջին անգամ նոր սերնդի ամբողջովին ինքնատիպ սարքավորում եւ զենք կկիրառվի, ինչպես նաեւ կմշակվի ՀՕՊ նոր մարտավարությունը, որը հաշվի է առնվել հակառակորդի մշտական ​​դիտարկման արդյունքում»,- ասել է Ռահիմզադեն: