էն որ գրել էի վաղը, այսօր եղավ. ու մտածեք, թե ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ալիև բարի գալուստ դժոխք։ Հետիդ բազմագույն ու բազմերանգ ահաբեկիչներին էլ փոխանցի»,-նշել էր նա:

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր. «Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»:

Իսկ դրանից առաջ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր արել. «Վաղը որ իմ եղբայրներն ու քույրերը համառ դիմադրելուց հետո նորից անցնեն հարձակման, իսկ անցնելու են հաստատ, շատերդ ամաչելու եք այս տրամադրությունների համար։ Այո նահանջել ենք, որոշ տեղերում դա ամենաճիշտ լուծումն է։ Մի արեք նման բաներ»:

Են որ գրել էի վաղը այսօր եղավ։ Ու մտածեք թէ ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին։ #Հաղթելուենք

Опубликовано Արծրուն Հովհաննիսյան Вторник, 20 октября 2020 г.