Հունաստանը Եվրահանձնաժողովին խնդրել է քննարկել Անկարայի «շարունակական սադրանքների» պատճառով Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ մաքսային միության մասին համաձայնագրի դադարեցման հարցը, հաղորդում է ANA-MPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելիին ուղղված նամակում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ ԵՀ-ն պետք է քննարկի մաքսային միության լիակատար կասեցումը «որպես Եվրամիության դեմ Թուրքիայի շարունակվող ապօրինի պահվածքը չընդունելու ազդանշան»:

Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է միակողմանիորեն խախտել ԵՄ-Թուրքիա մաքսային միության կանոնները` ներմուծելով չնախատեսված սակագներ, ինչպես նաեւ օրենսդրական եւ այլ միջոցառումներ, եւ կոչ է արել Եվրահանձնաժողովին անհապաղ քննարկել հետագա միջոցառումներ ձեռնարկելու հարցը: