ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Ղեւոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանին, համատեղության կարգով, նշանակել Մոլդովայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մինսկ)», - նշված է հրամանագրի տեքստում: