ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Հեզա Անդրեաս դոն Հաիրը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը:

«Կայացել է կարծիքների եւ գնահատականների օգտակար փոխանակում, մասնավորապես կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների հետ: Հաստատվել է բոլոր հայտարարությունների կատարման անայլընտրանքությունը, որոնք ընդունվել են ս.թ. հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Քննարկման այլ թեմաներից է եղել իրավիճակը Ղրղզստանում եւ Բելառուսում, ինչպես նաեւ ներուկրաինական ճգնաժամի կարգավորման ընթացքը: