Շվեդիան չինական Huawei եւ ZTE տեխնոլոգիական ընկերություններին արգելել է մասնակցել 5G ցանցերի ստեղծմանը այն բանից հետո, երբ անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան Չինաստանն անվանել է երկրի համար ամենամեծ սպառնալիքներից մեկը, հաղորդում է AP-ը:

Անլար կապի օպերատորները , որոնք ծրագրում են օգտագործել առկա հեռուստահաղորդակցման ենթակառուցվածքը 5G ցանցերի համար, եւս պետք է հրաժարվեն Huawei-ի կամ ZTE-ի սարքավորումներից:

Որոշումն ընդունվել է ՝ հիմնվելով անվտանգության ծառայության եւ զինվորականների գնահատականների վրա: Huawei-ում հայտարարել են, որ «զարմացած են եւ հիասթափված»:

ԱՄՆ-ն Եվրոպայում լոբբինգի ինտենսիվ արշավ է սկսել, որպեսզի իր դաշնակիցներին համոզի խուսափել Huawei-ի համագործակցությունից՝ վերջինիս մեղադրելով կիբերլրտեսությանն աջակցելու մեջ: Ընկերությունը հետեւողականորեն հերքում է մեղադրանքները: