ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԶՈՒ-երի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գեվորգյանին  շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։ 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: