Ուզում է Թուրքիան, Ադրբեջանը, Սիրիան, թե Ուկրաինիան իր զորքով գա, մեկ է՝ մեզ չեն կարող հաղթել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սիսիանցի  կամավոր Հարություն Բաղդասարյանը։

«Շատ լավ, զինված, դուխավորված մեր կռիվը մարտի դաշտում տանում ենք։ Լավ է, շատ էլ ընտիր է։ Ինչ անենք, երեք պետության դեմ կռվում ենք։ Իրենք չեն հաղթելու մեզ, ինչ էլ ուզում են՝ անեն, Ուկրաինայից էլ են բերում, որտեղից ուզում են թող բերեն, մեզ չեն հաղթելու։ Մենք մեր հայերով հերիք ենք, զենքն ունենք, դուխն էլ ունենք»,- հայտարարեց նա։

 Հարություն Բաղդասարյանը նախկին պայմանագրային զինծառայող է, այս պատերազմին կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Նա մի քանի օր հարավային ուղությամբ մասնակցել է մարտական գործողություններին, բայց վիրավորվել է և հիմա բուժվում է։

 «Իմ թևը գցեցին, բայց ես էս վիճակին կարող եմ հիմա էլ գնալ, դուխս հերիքում է։ Սալդատներն էլ հիվանդանոցում պառկած, բժշկին ստիպում են, ասում են՝ բուժի, մենք գնում ենք մեր հայրենիքը պահենք»,- պատմեց  նա։