Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատեց, որ Ադրբեջանում իշխում է ռասիստական ռեժիմը, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները եւ էթնիկ ատելություն սերմանում: Այս մասին Twitter-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի հայությանը ստիպել ապրել Ադրբեջանի իշխանության տակ՝ միջազգային իրավունքի խախտում է»,- հավելել է նա: